Եղինջը մի շարք հիվանդությունների դեմ. Ունի նաև հակացուցումներ

Դիտումներ 1474
Եղինջը մի շարք հիվանդությունների դեմ. Ունի նաև հակացուցումներ

Եղինջն ունի արտահայտված արյունահոսության դադարեցնող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող, միզամուղ, հակատենդային, խորխաբեր ազդեցություններ, ինչպես նաեւ աչքի ընկնող լուծողական, ցավազրկող հատկություններ: Այս առումով դեղաբույսը օգտագործվում է արգանդային, երիկամային, աղիքային, թոքային արյունահոսությունների ժամանակ: Այն լավ միջոց է սպիացող վերքերի բուժման դեպքում:

Վաղուց ի վեր բույսի տերեւները եւ արմատները ժողովուրդը օգտագործել է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում: Բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռեւմատիզմի, մաշկային եկզեմաների, լյարդի եւ լեղածորանների, մարսողության խանգարումների, ստամոքսի ցավերի ժամանակ: Կերակրող մորը խորհուրդ է տրվում խմել այս բույսի թուրմը՝ որպես կաթն առատացնող միջոց:

 


Տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որը կօգնի ունենալ հարթ և փափուկ մազեր
Թանկարժեք նյութեր և պարագաներ գնելու փոխարեն կարող եք տանը եղինջից պատրաստվող այս միջոցով վերականգնել մազերի առողջ և հարթ տեսքը:
Ուղղակի անհրաժեշտ է եռացնել եղինջը, թողնել, որ ջուրը սառչի, ապա լողանալուց անմիջապես հետո մազերը լվանալ այդ ջրով: Հիշեք լվանալուց հետո այլևս շամպույն չպետք է քսեք մազերին: 
Մի քանի անգամ փորձելուց հետո կտեսնեք, թե ինչպես են մազերը սկսում ավելի արագ աճել և ձեռք բերել առողջ տեսք:

 

 

Եղինջը ունի նաեւ հակացուցումներ. երիկամային հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաեւ նրանց, որոնց արյունը խիտ է: Հղիներին հակացուցվում է նաեւ այն հաբերը, որոնք եղինջի հիմքով են պատրաստված, քանի որ այն արագացնում է ծննդաբերությունը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը