Եղինջի մեջ պարունակվող վիտամինները և օգտակար հատկությունները Ձեզ կօգնեն ազատվել մի շարք հիվանդություններից

Դիտումներ 765
Եղինջի մեջ պարունակվող վիտամինները և օգտակար հատկությունները Ձեզ կօգնեն ազատվել մի շարք հիվանդություններից

Եղինջն ունի արտահայտված արյունահոսության դադարեցնող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող, միզամուղ, հակատենդային, խորխաբեր ազդեցություններ, ինչպես նաեւ աչքի ընկնող լուծողական, ցավազրկող հատկություններ:

Այս առումով դեղաբույսը օգտագործվում է արգանդային, երիկամային, աղիքային, թոքային արյունահոսությունների ժամանակ: Այն լավ միջոց է սպիացող վերքերի բուժման դեպքում: Վաղուց ի վեր բույսի տերեւները եւ արմատները ժողովուրդը օգտագործել է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում:

Բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռեւմատիզմի, մաշկային եկզեմաների, լյարդի եւ լեղածորանների, մարսողության խանգարումների, ստամոքսի ցավերի ժամանակ: 


Եղինջը օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը, գարեջրի հետ խառնած, օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով։

Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։ Եղինջի եփուկի պարբերաբար օգտագործումը զգալիորեն բարելավում է շաքարախտով հիվանդների վիճակը։ Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, տերևները թթու են դնում։ Կովկասում եղինջն օգտագործում են որպես համեմունք։

Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը