Եղանակը ինչ անակնկալ է պատրաստել․ Գագիկ Սուրենյան

Դիտումներ 357
Եղանակը ինչ անակնկալ է պատրաստել․ Գագիկ Սուրենյան

Ուշադրություն

Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` ինտենսիվ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 25-30 մ/վ:

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում`

Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Գիշերը կլինի +10...+12, ցերեկը՝ +24...+26աստիճան:

Մարզերում՝

Շիրակի մարզում գիշերը կլինի՝ +1...+5, ցերեկը՝ +15...+20,

Կոտայքի լեռներում գիշերը +1...+5, ցերեկը՝ +15...+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +6...+8, ցերեկը՝ +21...+24,

Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ +1...+5, ցերեկը՝ +15...+20,

Լոռու մարզում գիշերը կլինի՝ +2...+6, ցերեկը՝ +17...+22,

Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +5...+8, ցերեկը՝  +19...+24,

Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ +1...+5, ցերեկը՝ +15...+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +6..+8, ցերեկը՝ +24...+26,

Արարատի մարզում գիշերը կլինի +10...+13, ցերեկը՝ +24...+27,

Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +10...+13, ցերեկը՝ +24...+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ +1...+5, ցերեկը՝ +15...+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +10...+13, ցերեկը՝ +24...+27,

Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +8...+13, ցերեկը՝ +23...+27,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +5...+8, ցերեկը՝ +18...+22,

Արցախում գիշերը կլինի՝ +8...+11, ցերեկը՝ +19...+22: 

Ամենաընթերցվածը