Եղանակը Հանրապետությունում հունիսի 28-ին

Դիտումներ 264
Եղանակը Հանրապետությունում հունիսի 28-ին

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 


Երևան քաղաքում՝

Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           33.70C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               7.50C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          19.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

Աշնանացան ցորենի ցանքի, աճի և ձմեռման պայմաններից ելնելով և ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ հացահատիկային մշակաբույսերի 2018 թ. միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 18-18.5 ց, գարնանացան գարի՝ 15 ց, բոլոր հացահատիկայիններ՝ 17 ց:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը