Եղանակային ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին. Մանրամասնում է Գագիկ Սուրենյանը


Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին՝ կեսօրից հետո, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
