Եթե խորոված սիրում եք, պարտադիր պետք է իմանաք սա

Դիտումներ 366
Եթե խորոված սիրում եք, պարտադիր պետք է իմանաք սա

                                                                                                                                                                                      

 Սննդաբանները նիհարել ցանկացող եւ առողջ կենսակերպ վարող մարդկանց խորհուրդ են տալիս զերծ մնալ կարմիր եւ տապակած մսի օգտագործումից: Սակայն պարզվում է, որ   խորովածն այնքան էլ վտանգավոր չէ, որքան մենք ենք կարծում:                   

Գիտնականները նույնիսկ պնդում են, որ ժամանակ առ ժամանակ խորոված ուտելը նույնիսկ կարող է օգտակար լինել: 

Ըստ գիտնականների` խորովածի սիրահարները մսի հետ հակաօքսիդանտների որոշ չափաբաժին են ստանում: Վերջիններս նյութեր են, որոնք մարդու բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալների կողմից վնասվելուց: 
 


Պարզվում է, որ այս հակաօքսիդանտները պայքարում են նաև որոշ տարիքային հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ուղեղի կաթվածի եւ հոդացավի դեմ: Իսկ խորովածի դեպքում այդ հակաօքսիդանտները պարունակվում են

խորովածի մարինացման համար օգտագործվող կանաչեղենում եւ համեմունքներում: 
Ըստ գիտնականների` մարինադով մշակված, սխտոր, մեղր, կարմիր պղպեղ, , կանաչի եւ կոճապղպեղ պարունակող միսն առանձնանում է հակաօքսիդանտներով հարուստ բարձր խտացմամբ: Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս խորովածը մարինացնել վերը նշված նյութերի օգտագործմամբ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը