Եթե ուզում եք ունենալ ճերմակ և գեղեցիկ ատամներ, ուրեմն, ձեր սննդակարգի մեջ ներառեք այս կանաչին և միրգը

Դիտումներ 386
Եթե ուզում եք ունենալ ճերմակ և գեղեցիկ ատամներ, ուրեմն, ձեր սննդակարգի մեջ ներառեք այս կանաչին և միրգը

Ըստ ամերիկյան հետազոտողների՝ 22-45 տարեկան տղամարդկանց 58% առաջին հերթին դա են գնահատում և հետո նոր նայում աչքերին և կրծքին: Ահա, թե որ մթերքները կօգնեն ձեզ պահպանել էմալը, հեռացնել նստվածքը և միևնույն ժամանակ ինքնավստահություն կհաղորդեն:

Խրթխրթան մրգեր և բանջարեղեն

Պինդ մթերքները օգնում են ատամների էմալից հեռացնել նստվածքը և հետքերը, այդպիսով սպիտակացնելով դրանք: Դա կոչվում է փափուկ էքսպրես մաքրում: Առաջին հերթին խոսքը գնում է հում խնձորների, նեխուրի և գազարի մասին: Սրանք կատարյալին մոտ մթերքներ են՝ ունեն քիչ կալորեականություն, շատ սնուցող նյութեր:

Դրանք մերսում են լնդերը, ինչը նպաստում է արյան ավելի լավ շրջանառության և առողջ պահում բերանի խոռոչի հյուսվածքները: Բացի այդ այս խրթխրթան եռյակը մեծացնում է թքի արտադրությունը, ինչը կարևոր է կարիեսի պրոֆիլակտիկայի համար:

 


Ելակ

Բոլորիս կողմից այս սիրելի հատապտուղը հիանալի դաշնակից է անթերի ժպիտ ունենալու համար: Պատճառը դրա մեջ պարունակող բնական քաղցրացուցիչ քսիլիտն է, որը, ի տարբերություն շաքարավազի, չի վնասում ատամներին, այլ հակառակը՝ վերացնում է տհաճ նստվածք առաջացնող բակտերիաները:

Ռեհան

Բուրավետ իտալական կանաչին հայտնի բնական հակաբիոտիկ է: Այն ունի ֆենոմենալ հատկություն նվազեցնելու վնասակար բակտերիաների քանակը բերանի խոռոչում և կանխելու դրանց բազմացումը: Վստահորեն ավելացրեք այն ձեր աղցաններում և հաճախ ժպտացեք:

Ցիտրուսային մրգեր

Բոլոր ցիտրուսայինները՝ կիտրոնը, մանդարինը, նարինջը, անանասը նպաստում են առատ թքարտադրությանը, որի շնորհիվ ատամները ստանում են կալցիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր․ սրանք բարձրացնում են կարիեսի հանդեպ պաշտպանությունը: Միայն պետք է հիշել, որ ամեն ինչում հարկ է չափը իմանալ՝ թթվայնության չարաշահումը կարող է վնասել էմալը:

Կոճապղպեղի արմատ

Կոճապղպեղի արմատն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, որոնք շատ կարևոր են պարոդոնտիտով տառապող մարդկանց համար: Լնդերի վերքերի լավացումը կօգնի ավելի լավ խնամել ատամները, օրինակ, ընտրել ոչ թե փափուկ խոզանակ այլ միջին կոշտության:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը