Եթե ունեք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ապա ձեզ արգելված է այս մթերքների օգտագործումը

Դիտումներ 20797

Եթե ունեք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ապա ձեզ արգելված է այս մթերքների օգտագործումը

Հիպոթիրեոզ ունեցող մարդիկ (վահանաձև գեղձի հորմոնների պակաս) պետք է նվազագույնի հասցնեն օսլա պարունակող մթերքների և քաղցրավենիքի օգտագործումը: Այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Դարիա Ռուսակովան։

 

 

Մասնագետի խոսքով՝ նման հիվանդների մոտ նյութափոխանակության մակարդակը նվազում է։ Ուստի ավելի լավ է նրանք սննդակարգից բացառեն բարձր կալորիականությամբ մթերքները՝ չգիրանալու համար։ 



«Նման մարդիկ ավելի քիչ կալորիա են ծախսում, քան նույն մարմնի քաշը, սեռը և տարիքը ունեցողները, բայց առանց հիպոթիրեոզի: Հետևաբար, խորհուրդ է տրվում նվազեցնել սննդակարգի կալորիականությունը, հիմնականում սահմանափակել պարզ ածխաջրերը», - բացատրում է Ռուսակովան:

 

 

Ալյուրը, քաղցրը պետք է սահմանափակվի, քանի որ ածխաջրածին մթերքները մեծ քանակությամբ կալորիաներ են ապահովում: 



Այս մթերքների փոխարեն սննդակարգում կարող եք ներառել անյուղ միս, թռչնամիս և ձուկ: Բացի այդ, հարմար են բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները, խորհուրդ է տվել Ռուսակովան։



Ամենաընթերցվածը