Եթե ունեք կալցիի պակաս, ձեզ օգնության կգան ձուն և կիտրոնը

Դիտումներ 539

Եթե ունեք կալցիի պակաս, ձեզ օգնության կգան ձուն և կիտրոնը

Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի ձվի կճեպը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից (ածխաթթվային կալցիում), որը, ի տարբերություն տարբեր պրեպարատների, շատ հեշտ է մարսվում:

Ընդ որում, կճեպը նաեւ օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, երկաթ, ֆտոր, պղինձ, մարգանեց, մոլիբդեն, ֆոսֆոր, ցինկ, կրեմնիում (սիլիցիում), ծծումբ, ընդհանուր թվով` 27 էլեմենտ է պարունակում: 

Եթե ունեք կալցիի պակաս, որն ակնհայտ է դառնում մազաթափության, եղունգների փխրունության և ատամների հետ կապված խնդիրներով, ապա այս բաղադրությունը հենց ձեզ համար է:

 



Հարկավոր է լավ լվանալ հավի ձուն, ապա տեղադրել բաժակի մեջ և վրան կիտրոնի հյութ քամել: Այնքան, որպեսզի ձուն ամբողջությամբ ծածկվի հյութով:

 

 

Պահեք այնքան, մինչև ձվի կճեպն ամբողջությամբ քայքայվի-լուծվի կիտրոնի հյութի մեջ: 

Կմնա ձվի թաղանթը` դեղնուցի և սպիտակուցի հետ միասին, որը պետք է զգուշորեն առանձնացնել կիտրոնի հյութից: Ստացված զանգվածը ամեն օր խմեք՝ ուտելուց առաջ: Սա կալցիումի անփոխարինելի աղբյուր է:

Այս միջոցը նաև օգտակար է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ:



Ամենաընթերցվածը