Եթե որոշել եք այս տարվի խոզի բուդ չդնել սեղանին, մենք առաջարկում ենք հնդկահավի պատրաստման յուրահատուկ և շատ համեղ տարբերակ
Բաղադրամասեր
-
5 կգ մեկ հնդկահավին՝
-
1 կգ խնձոր,
-
300 գ հալած յուղ,
-
60 գ շաքարափոշի,
-
100 սոյայի սոուս,
-
50 գ կարագ,
-
սխտոր,
-
աղը, պղպեղը, մաղադանոսը, ռեհանը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խառնում ենք 100 գր սոյայի սոուսը 50 գր կարագի հետ, մի քիչ սառեցնում ենք, լցնում բժշկական ներարկիչի մեջ։ Հնդկահավը մի քանի տեղից ներարկում ենք (ինչքան շատ լցնենք, այնքան ավելի հյութեղ կստացվի )։ Հնդկահավը 3-4 ժամ հանգիստ ենք թողնում։
Հնդկահավը վրայից և մեջից համեմում ենք աղով, պղպեղով, համեմունքներով, ռեհանով, սխտորով։
Հնդկահավի անցքը փակում ենք կես կիտրոնով։ Տոտիկները կապում ենք, որպեսզի հետանցքը կարելիս չխանգարեն։
Փայլաթիթեղը դնում ենք տապակի մեջ, վրան լցնում մնացած խոզապուխտը, որպեսզի հնդկահավը յուղի մեջ լինի և փայլաթիթեղին չկպնի։
Եփում ենք այնքնամ, մինչև պատրաստ լինելը է մոտ 4 ժամ։
Տապակելն ավարտելուց հետո հնդկահավը հանել, իսկ տապակում խորովել քաղցր խնձոր նախօրոք վրան շաքար ցանած:
Վրան լցնել տապակելու ընթացքում գոյացած հյութից, զարդարել մաղադանոսով: