Եթե ձեր սննդակարգից բացակայում է ձուն, այս մասին իմանալուց հետո ամենօր ձու կուտեք
Դիտումներ 319
Ճիշտ քանակով օգտագործելու դեպքում ձուն կարող է նպաստել ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։
Ձուն օգնում է հոգ տանել աչքերի առողջության մասին։ Այն հակաօքսիդանտ ազդեցություն ունեցող նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են աչքերը, նվազեցնում մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Ձուն օրգանիզմն ապահովում է նաև բավարար քանակով վիտամին A-ով, որի անբավարար մակարդակը կապված է աչքի հիվանդությունների զարգացման հետ։
Ձուն կօգնի նաև ամրացնել ոսկորները ու պահպանել դրանց առողջությունը։ Ձուն վիտամին D է պարունակում, որը նպաստում է կալցիումի յուրացմանը։
Ձուն իր մեջ խոլին է պարունակում՝ սուպերսնունդ ուղեղի համար: Այն օգնում է լավացնել հիշողությունը, ստեղծագործ միտքը:
Ամենաընթերցվածը