Եթե հրաժարվեք այս մթերքից, ձեր քաշը կկարգավորվի, մաշկը կգեղեցկանա, աղիները ավելի լավ կաշխատեն և այլն
ռողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ողջ մարդկությանը լրջորեն կրճատել շաքարի օգտագործումը իրենց սննդակարգի մեջ: Բժիշկները նշել են, որ շաքարի քանակությունը մարդու սննդակարգի մեջ պետք է լինի օրական 10%-ից պակաս, իսկ լավագույն չափաքանակ է համարվում 5%-ը:
Դա նշանակում է, որ անձը կարող է ամեն օր օգտագործել առավելագույնը 6 թեյի գդալ շաքարավազ: Այս սահմանափակումները վերաբերում են ոչ միայն սովորական շաքարավազին, որն օգտագործում են տնային պայմաններում, այլև շաքարի այն քանակությանը, որն առկա է մեղրի, մրգահյութերի և խտանյութերի մեջ:
Տեսեք թե ինչ տեղի կունենա երբ դադարեք օգտագործել շաքարավազ կամ օգտագործել շատ չնչին քանակով․
Դուք ավելի եռանդուն կդառնաք
Ինչքան էլ որ զարմանալի է՝ աշխույժանալու համար շաքարով սուրճ կամ, որ ավելի վնասակար է՝ քաղցր էներգետիկ ընպելիքներ խմելն այնքան էլ "հեռանկարային" չէ, քանի որ դրանց ազդեցությունը երկար չի տևում:
.Ձեր քաշը կկարգավորվի:
Շաքարավազը ստիպում է ուտել էլ ավելի շատ շաքար պարունակող մթերքներ՝ այն քիմիական կախվածություն է առաջացնում, դա գիտականորեն ապացուցված է:
Ձեր աղիքներն ավելի լավ կաշխատեն:
Շաքարավազն արագ հագեցնում է քաղցը, բայց այդքան արագ էլ ստիպում է նորից ուտել և ուտել, ահա թե ինչու մեկ սալիկ սիրելի "Սնիկերս" ուտելուց մեկ ժամ անց Դուք պատրաստ եք լինում "մի ամբողջ փիղ ուտել":
Դուք կսկսեք չսիրել քաղցրավենիքները:
Դա փաստ է՝ երբ Դուք հրաժարվում եք ամեն տեսակ թխվածքներից և շոկոլադե սալիկներից ու դրանց փոխարեն սկսում եք միրգ ուտել, գալիս է մի օր, երբ սրճարանում հրաժարվում եք քաղցրավենիքների հյուրասիրությունից, որովհետև դրանք Ձեզ արդեն չափազանց քաղցր են թվում:
Ձեր մաշկն ավելի երիտասարդ տեսք կստանա:
Երբ օրգանիզմում շաքարավազի ավելցուկ է լինում, չորանում է մաշկը, և դեմքին պզուկներ են հայտնվում, դա օրգանիզմի սովորական ռեակցիան է ավելորդ քաղցրի առկայությանը: