Եթե դուք ունեք խոլեստերինի բարձր մակարդակ, ապա այս բնական միջոցները Ձեր համար են

Դիտումներ 358
Եթե դուք ունեք խոլեստերինի բարձր մակարդակ, ապա այս բնական  միջոցները Ձեր համար են

Հիշենք՝ ինչ է խոլեստերինը

Խոլեստերինը պինդ ճարպանյութ է, որն օրգանիզմում զանազան գործառույթներ ունի: Խոլեստերին կա յուրաքանչյուր օրգանում, մկաններում ու բջջանյութում: Առանց խոլեստերինի անհնար է կմախքաշինությունը, վնասված հյուսվածքների վերականգնումը: Այն մասնակցում է սեռական հորմոնների, օրգանիզմում ճարպերի յուրացմանը նպաստող թթուների ու այլ նյութերի արտադրությանը:

Առանց խոլեստերինի անհնար է ապահովել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը: Արյան մեջ խոլեստերինի մակարդակը փոփոխվում է տարիքի հետ: Այսպես, 20 տարեկանից սկսած՝ խոլեստերինի մակարդակը հետզհետե ավելանում է ու հաստատուն քանակի հասնում կանանց դեպքում 65, իսկ տղամարդկանց դեպքում` 50 տարեկանում:

 


Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է թերթիկներ գոյացնել անոթների պատերին, ինչը հանգեցնում է անոթների լուսանցքի նեղացման ու ստեղծում մի վիճակ, որը կոչվում է աթերոսկլերոզ: Դա վատթարացնում է արյան հոսքը ողջ օրգանիզմում ու մեծացնում սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 200 գրամ
  • 12 բաժակ ջուր՝ 3 լիտր
  • դարչինի մեկ փայտիկ։

Պատրաստման եղանակը

  • Վարսակի փաթիլները լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրն ու խառնեք։
  • Մնացած ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք հարած վարսակը, եռացրեք խառնուրդը։
  • Եռալուց հետո անջատեք կրակը։
  • դարչին ավելացրեք։
  • ֆիլտրեք խառնուրդը, ստացված ջուրը խմեք։
  • Պահպանեք սառնարանում, օրվա ընթացքում խմեք մինչև 1 լիտր։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը