Եթե այս խնդիրներից գոնե մեկը անհանգստացնում է Ձեզ, ապա կիտրոնի հյութը կարող է փոխարինել մի շարք դեղամիջոցների


Դուք չեք հավատա, բայց սովորական կիտրոնի հյութն ունի հրաշագործ հատկություններ:
Բոլորը գիտեն, որ կիտրոնի հյութի մեջ կա վիտամին C:
Սակայն, սովորաբար մեր գիտելիքներն այդքանով սահմանափակվում են:
Պարզվում է՝ կիտրոնն օգտակար նյութերի պահեստ է:
Այդ նյութերն օգնում են կանխել հիպերտոնիան, շաքարային դիաբետը, ստամոքսի խանգարումները և այլ հիվանդություններ, ինչպես նաև իջեցնում են մարմնի ջերմաստիճանը:
Կիտրոնի հյութ օգտագործելու 8 պատճառներ
1 Քաշի իջեցում
Վերջին հետազոտություններն ապացուցում են, որ կիտրոնի հյութը տարբեր եղանակներով պաշտպանում է մեր առողջությունը: Այս մթերքի մեջ պարունակվող շատ օգտակար նյութերի շարքում է կիտրոնի թթուն, որը օրգանիզմից դուրս է բերում շլակերն ու վնասակար նյութերը:
2 Մաշկի հետ կապված խնդիրներ
Կիտրոնի հյութի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հարթեցնում են կնճիռները, հեռացնում են տարիքային բծերն ու սպիերը: Դրանք նաև մաքրում են արյունը՝ ապահովելով առողջ և փայլուն դեմքի գույն:
3 Օրգանիզմի մաքրում
Կիտրոնի հյութի և ջրի խառնուրդը օրգանիզմը հրաշալի դեզինտոքսիկացիայի է ենթարկում: Կիտրոնի մեջ պարունակվող նյութերն օգնում են մեր օրգանիզմի հյուսվածքներին վերականգնվել:
4 Աղիքների լավ աշխատանք
Կիտրնի պեկտինն արագացնում է աղիների աշխատանքը և օգնում է հաստ աղիքի մաքրմանը:
5 Նորմայի է բերում ալկալաթթվային հավասարակշռությունը
Առավոտյան խմեք մեկ բաժակ տաք կիտրոնաջուր՝ ալկալաթթվային հավասարակշռությունը վերականգնելու համար:
6 Մարսողության լավացում
Կիտրոնի հյութը խթանում է լեղիի արտադրմանը և նման կերպ լավացնում է մարսողությունը:
7 Վերացնում է դիսբակտերիոզը
Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ՝ կիտրոնի հյութը վերացնում է դիսբակտերիոզը և կանգնեցնում է վնասակար մանրէների բազմացումը:
8 Ցավազրկող միջոց
Կիտրոնի հյութը անցկացնում է ցավը և բորբոքումը, այն առավել օգտակար է ծնկների հոդերի համար:
