Եթե առավոտյան տհաճ համ եք զգում բերանում, զգուշացեք. Տեսեք թե ինչ խնդիրի մասին է դա վկայում

Դիտումներ 252
Եթե առավոտյան տհաճ համ եք զգում բերանում, զգուշացեք. Տեսեք թե ինչ խնդիրի մասին է դա վկայում

Ներկայացնում ենք, թե ինչ անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում:
 

1. Դառը համ

Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես:

Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր:

Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը:

Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով:

Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը:

Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:

2. Ջրածնի սուլֆիդի համ

Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:

Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը:

3. Աղի համ

Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը