Եթե անեք այսպես, կստիպեք օրգանիզմին այրել ճարպերը

Դիտումներ 599
Եթե անեք այսպես, կստիպեք օրգանիզմին այրել ճարպերը

Ավելորդ ճարպերն այրելու տարբեր եղանակներ կան։ Դրանցից մեկն ածխաջրերը սննդակարգից բացառելն է։ Սննդակարգում ածխաջրերը բացառվում են, կամ դրանց օգտագործումը հասցվում է նվազագույնի, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպերից։ Այդ դեպքում օրգանիզմն օգտագործում է ինչպես սննդի միջոցով ստացվող, այնպես էլ օրգանիզմում կուտակված ճարպերը։

1. Սահմանափակեք ածխաջրերի օգտագործումը։

Օրվա ընթացում օգտագործվող ածխաջրերի քանակը չպետք է գերազանցի 15-20 գրամը։ Այս դեպքում օրգանիզմը գլյուկոզան ու շաքարը չի կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր և սկսում է էներգիա ստանալ ճարպաթթուներից։

2. Սննդակարգ ներառեք կոկոսի յուղ։

 Ավելորդ ճարպն ավելի արագ այրելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում կոկոսի յուղ ներառել։ Այն արագ յուրացվող ճարպեր է պարունակում, էներգիայի լավ աղբյուր է։

 


3. Սննդակարգում առողջ ճարպեր ներառեք։ Ավելորդ ճարպից ազատվելու հաջորդ քայլը. սննդակարգում ներառում ենք առողջ ճարպեր, ինչպիսիք են.

• ձիթապտղի յուղ
• ավոկադո
• կարագ։

 

 

Այս դեպքում, սակայն, հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել օգտագործվող ճարպերի քանակին, քանի որ դրանք բավական կալորիական են։ Կարևոր է նաև, որ ճարպերը բնական լինեն։

4. Սննդակարգում ավելացրեք օգտագործվող սպիտակուցների քանակը։

Սպիտակուցները վերածվում են ամինաթթուների։ Դրանք հարկավոր են մկանային զանգվածի վերականգնման համար։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը