Եթե Ձեր մոտ առկա են հետևյալ նշանները, ապա Ձեր օրգանիզմում չկան այս վիտամինները

Դիտումներ 418
Եթե Ձեր մոտ առկա են հետևյալ նշանները, ապա Ձեր օրգանիզմում չկան այս վիտամինները

Վիտամին K

Արյունահոսություն: Նույնիսկ փոքր վնասվածքի դեպքում չե՞ք կարողանում դադարեցնել արյունահոսությունը:

Հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում վիտամին K-ի մակարդակը:

Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է սպառնալ մեծ քանակով արյան կորստով:

Հեմոռագիկ սինդրոմ:

Այս համախտանիշն արտահայտվում է հետքերի առաջացմամբ՝ արյան կուտակման հետևանքով:

Այս հետքերը հիմնականում չեն անցնում, առավել հաճախ առաջանում են ոտնաթաթերի հատվածում:


Ճաքեր բերանի անկյուններում 

Օրգանիզմում առկա է երկաթի, ցինկի, վիտամիններ B3-ի, B2-ի և B12-ի պակաս: 
Այս վիտամինների պակասն առավել հաճախ հանդիպում է բուսակերների մոտ: Մարմինը չի ստանում երկաթի և ցինկի անհրաժեշտ քանակը: Այս խնդիրը լուծելը շատ հեշտ է: Պետք է թռչնամիս, սաղմոն, թունա, ձու, ոստրե և կակղամորթեր օգտագործել: Կարելի է նաև գետնանուշ, լոբազգիներ և ոսպ ուտել: Երկաթի ներծծումն ուժեղանում է C վիտամինով, որն օգնում է նաև պայքարել վարակների դեմ, ուստի այս սննդամթերքը կարելի է համատեղել բրոքոլիի, կարմիր պղպեղի և ծաղկակաղամբի հետ: 

Կարմիր ցան դեմքի վրա և մազաթափություն 

Օրգանիզմը բիոտինի կարիք ունի: Բիոտինը (В7) հայտնի է որպես մազերի գլխավոր վիտամին: Մինչ մեր մարմինը А, D, Е, К ճարպալուծվող վիտամինների պաշարներ է պահպանում, В խմբի վիտամինների մեծ մասը պետք է անընդհատ լրացնել: Անհրաժեշտ է ավելի շատ սաղմոն, ավոկադո, սունկ, ծաղկակաղամբ, սոյա, ընկույզ, մալինա, բանան և պատրաստված ձու ուտել: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը