Ես 60 տարեկան եմ և դեռևս այքան համեղ տոլմա չէի փորձել․ Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 251
Բաղադրիչներ
700 գրամ հորթի մսին ՝
100 գրամ գառի միս,
200 գրամ խոզի միս,
250 գրամ գլուխ սոխ,
1 կգ խաղողի տերև
100 գրամ բրինձ,
20 գրամ սխտոր,
50 գրամ ընկույզ,
ծիտրոնը, չորացրած ռեհանը, աղը, պղպեղը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստեք խճողակը․
Միսը (խոզ,գառ և հորթ) աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել:
Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն սխտորը, ռեհանն ու ցիտրոնը, մանրացված ընկույզի կեսը և խառնել:
Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին:
խաղողի թարմ տերևները 2—3 րոպե դնել եռման ջրի մեջ (եռացնել չի կարելի, որպեսզի չեփվեն), որից հետո պոչերը կտրել: Վերցնել խաղողի 1 —2 տերև մեջը դնել մսից պատրաստած խճողակը և ծրարաձև փաթաթել:
Եփել միչև պատրաստ լինելը։
Մատուցելիս վրան շաղ տալ մանրեցված ընկույզի մյուս մասը։
Ամենաընթերցվածը