Երկարակեցության բաղադրատոմս

Դիտումներ 302
Երկարակեցության բաղադրատոմս

Երկարակեցության այս բաղադրատոմսը պատրաստել ու օգտագործել են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում, և դեռ այդ ժամանակից գնահատել ու պահպանել են այն:

Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են

  • 100 գրամ երիցուկ
  • 100 գրամ արևքուրիկ
  • 100 գրամ անմոռուկ
  • 100 գրամ կեչու բողբոջներ

Պատրաստման եղանակը

Նշված բույսերը լցրեք սրճաղացի մեջ, աղացեք, տեղափոխեք էմալապատ ամանի մեջ: Երեկոյան 1 ճաշի գդալ բույսերի մանրացրած այս զանգվածի վրա 0,5 լիտր եռացրած ջուր լցրեք, թողեք 20 րոպե, քամեք: Մեկ բաժակ տաք լուծույթին 1 թեյի գդալ մեղր խառնեք: Խմեք երեկոյան՝ ընթրիքից հետո, որից հետո ոչինչ մի կերեք ու մի խմեք:

Առավոտյան մնացած հեղուկը տաքացրեք, նրանում մեկ թեյի գդալ մեղր լցրեք ու խմեք:

Ամեն օր նույնությամբ կրկնեք, մինչև լուծույթը վերջանա:

Բուժման կուրսը

 Կրկնեք 5 տարի հետո:

Նշանակությունը

Կտրուկ բարելավում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրվում է ճարպային նստվածքներից, որից էլ արյունատար անոթներն ավելի էլաստիկ են դառնում, ինչն էլ նվազեցնում է սկլերոզի, ինսուլտի, ստենոկարդիայի, ինֆարկտի, հիպերտոնիայի առաջացման ռիսկը, վերանում է գլխում առաջ եկած աղմուկը, վերականգնվում է տեսողությունը, օրգանիզմն էլ երիտասարդանում է:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=16465&l=am

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը