Երիկամները մաքրելու 3 բաղադրատոմս


Ներկայումս մենք մեծ քանակությամբ արագ սնունդ ու գազավորված ըմպելիքներ ենք օգտագործում, որոնք հագեցած են շաքարով ու քիմիկատներով:
Դրանք էլ վնաս են հասցնում օրգանիզմին, ստիպում նրան ավելորդ աշխատանք տանել այդ նյութերը մշակելու համար:
Մեր օրգանիզմի վրա նաև արտաքին պայմաններն են ազդում՝ կեղտոտ օդն ու ջուրը:
Այնպես որ, շատ կարևոր է այն օրգանների դետոքսիկացիան, որոնք ավելի շատ են ենթարկվում այդ բացասական ազդեցություններին:
Երիկամները պատասխանատու են մեր օրգանիզմի մի շարք գործընթացների համար՝ հորմոնների արտադրության, արյան մաքրման, օդից, սննդից ու ջրից թույների մշակման, դեմքի մաքրության պահպանման և մարմնի իդեալական քաշն ապահովելու համար մետաբոլիզմի մակարդակի կառավարման համար:
- Դուք արդեն նախկինում երիկամներում քարեր եք ունեցել
- Մշտապես փքվածության զգացում ունեք
- Ֆիզիկական ցավ ունեք մեջքի ստորին հատվածում
- Հաճախ միզուղիների բորբոքումներ ու ինֆեկցիաներ եք ունենում:
- Հաճախ եք հոգնում
- Մաշկի հետ կապված խնդիրներ ունեք՝ ցանի, էկզեմայի կամ ակնեի տեսքով
- Հորմոնային դիսբալանս կամ տրամադրության անկում ունեք
Կարդացեք նաև
Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով
Եթե վերը նշված խնդիրներն ունեք, անհրաժեշտ է երիկամների դետոքսիկացիա կատարել ամեն անգամ, երբ դրանք կրկնվում են: Եթե ցանկանում եք կանխարգելել երիկամների դիսբալանսը, fithacker.ru խորհուրդ է տալիս տարվա մեջ 1 անգամ կատարել երիկամների դետոքսիկացիա հետևյալ 3 բաղադրատոմսերից որևէ մեկի միջոցով:
Բաղադրատոմս 1
- 1 մաքրած լայմ
- 2 բաժակ ձմերուկ
Բլենդերով հարեք ձմերուկն ու լայմը և վիտամին C-ով, կալիումով ու հանքային աղերով հարուստ խմիչք կստանաք, որը միզամուղ միջոց է և կօգնի երիկամներից դուրս հանել թույներն ու նույնիսկ մանր երիկամային քարերը:
Բաղադրատոմս 2
- 1 ոչ մեծ վարունգ
- 2 գազար
Հյութը պատրաստելու համար պարզապես բլենդերում հարեք վարունգն ու գազարը: Վարունգում պարունակվող 90 տոկոսանոց ջուրն ու գազարի բետա-կարոտինը օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերը կտան ու կազատեն ավելորդ միզաթթվից, որն էլ, ինչպես հայտնի է, կարող է երկամային քարեր առաջացնել:
Բաղադրատոմս 3
- 1 բաժակ մանուշակագույն կաղամբ
- 1 ցողուն նեխուր
- 1 բաժակ բողկ
Լվացեք ու բլենդերում հարեք բաղադրիչները: Բողկն այստեղ հակաբորբոքային ու հակասնկային միջոցի դեր է կատարում, որը կօգնի օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ ու դուրս հանել թույները: Նեխուրը հիանալի միզամուղ միջոց է, իսկ կաղամբը օրգանիզմին վիտամին C կհասցնի:
Խորհուրդ է տրվում խմել առավոտյան: Այդպես երիկամներն ամենամեծ օգուտը կստանան հյութերում առկա բնական միջոցներից:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=14564&l=am
