Երիկամների վարակի 6 թաքնված ախտանշան, որոնք անուշադրության եք մատնում
168.am - ը գրում է ՝
Երիկամների ինֆեկցիոն հիվանդությունները սկզբնական շրջանում հաճախ կարող են ընթանալ առանց ախտանշանների: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ ախտանշանները, որպես կանոն, ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ երիկամներն արդեն լուրջ վնաս են կրել, և երկարատև բուժում է հարկավոր: Կարևոր է ուշադիր լինել առողջության հանդեպ և ախտանշանների առկայության դեպքում դիմել մասնագետի օգնությանը:
Արյուն մեզում: Մեզի մեջ էրիթրոցիտների բարձր մակարդակը, ինչպես նաև արյան առկայությունը կարող են վկայել սկսվող վարակի մասին: Կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և բուժում սկսել, քանի դեռ հիվանդությունը չի ախտահարել երիկամները:
Հաճախակի միզարձակում: Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք միզարձակման ցանկություն ունենում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, նույնիսկ, եթե մյուս ախտանշաններն առկա չեն:
Մեջքի ցավ: Երիկամների ինֆեկցիոն հիվանդությունների ամենատարածված նշանը՝ պարբերական ցավ մեջքի հատվածում: Գոտկատեղի հատվածում պարբերական ցավի դեպքում դիմեք բժշկական օգնության:
Շարունակությունը այստեղ ՝ https://168.am/2018/10/12/1023751.html