Երիցուկը բուժում է աղիքային հիվանդությունները, նյութափոխանակությունը, խոլեստերինը, մաշկային, նյարդային խնդիրները ...

Դիտումներ 438
Երիցուկը բուժում է աղիքային հիվանդությունները, նյութափոխանակությունը, խոլեստերինը, մաշկային, նյարդային խնդիրները ...

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին:

Կարգավորում է նյութափոխանակությունը:  Երիցուկը կարող է թեթևացնել գաստրիտի ցավերը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը: Երիցուկն օգնում է թուլացնել աղիների մկանները, հանգստացնել բորբոքային պրոցեսները: Այս խոտաբույսն օգնում է ազատվել գազերից, որովայնի փքվածությունից, նկատելիորեն նվազեցնել նյութափոխանակության խնդիրների առաջացման հավանականությունը:

 


Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Երիցուկն օգնում է արյունը մաքրել ավելորդ ճարպերից: Արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 1 բաժակ երիցուկի թուրմ օգտգործել:

Պայքարում է անքնության, նյարդային լարվածության դեմ: Եթե հաճախ եք նյարդայնանում, լարվում, խորհուրդ է տրվում երիցուկը ներառել ամենօրյա սննդակարգ: Այս խոտաբույսն օգնում է հանգստացնել նյարդերը, ազատվել անքնությունից:

Հանգստացնում է դաշտանային ցավերը: Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, օգնում է հանգստացնել դաշտանային ցավերը:

Փափկեցնում է մաշկը: Չոր երիցուկն օգնում է վերականգնել մաշկը՝ ձգելով և փափկեցնելով այն: Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել կրեմներին, ինչը կօգնի մաքրել մաշկը: Այն կօգնի մաշկը մաքրել մահացած բջիջներից:

Օգնում է աչքերի բուժման ընթացքում: Երիցուկն օգնում է թեթևացնել քորը, գրգռվածությունը, կարմրածությունը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը