Երեխայի սննդակարգում ներառեք լորի ձու, նրանում առկա մագնեզիումը կօգնի դասերը հեշտ ու արագ սովորել


Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել լորի ձուն երեխաների սննդակարգում, քանի որ այն անչափ հարուստ է Е, А, РР, В1, В9, В2, В6 վիտամիններով: Լորի ձվի մեջ պարունակվում է երեք անգամ շատ ռետինոլ և մոտ չորս անգամ շատ B խմբի վիտամիններ:
Լորի ձուն հարուստ է նաև պղնձով, կոբալտով, կալցիումով ու ֆոսֆորով: Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում ու երկաթ:
Կենտրոնական նյարդային համակարգի համար անչափ կարևոր մագնեզիումը կօգնի ավելի հեշտ ու արագ սովորել դասերը:
