Երեխայի հիվանդ կոկորդը բուժելու տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 475
Երեխայի հիվանդ կոկորդը բուժելու տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են: Գրում է med.tert.am-ը

Բժիշկները նշել են մրսածության բուժման այն մեթոդները, որոնք իրականում անարդյունավետ են: Ոչ բոլոր ծնողներն են կարողանում տարբերել, թե հազի որ տեսակն է երեխայի մոտ, մինչդեռ հազի տարբեր տեսակների բուժման մեթոդները նույնպես տարբեր են լինում:

Հաճախ ծնողները փորձում են ինքնուրույն բուժել երեխայի հիվանդ կոկորդը՝ դիմելով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերին ու մեթոդներին, սակայն նման մոտեցումը ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է շատ վտանգավոր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բուժման այն մեթոդնեը, որոնք կարող են միայն էլ ավելի վատացնել երեխայի վիճակը:


1.      Յուղով ու սոդայով տաք կաթ

Հազի դեմ օգտագործվող այս հայտնի միջոցն իրականում ավելի շատ վնաս է հասցնում, քան օգնում է: Կոկորդի ուժեղ ցավի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի տաք ըմպելիքներ խմել, քանի որ կոկորդի գրգռված պատերն էլ ավելի են գրգռվում: Բացի այդ, կաթը հակացուցված է թաց հազի դեպքում, քանի որ նպաստում է էլ ավելի շատ լորձի արտադրմանը: Նման բուժման հետևանքով թեթև մրսածությունը վերածվում է բրոնխաբորբի կամ անգամ թոքերի բորբոքման:

2.      Հակաբիոտիկներ ու ցավազրկող դեղամիջոցներ

Հակաբիոտիկները պետք է նշանակի միայն բժիշկը և միայն համապատասխան անալիզներից հետո, քանի որ դրանք նշանակվում են միայն բակտերիալ վարակի դեպքում: Վիրուսային վարակի դեպքում այս դեղամիջոցներն անօգուտ կլինեն:

 

3.      Ինհալացիաներ

Կոկորդի ցավի դեպքում ոչ միշտ է կարելի դիմել ինհալացիաների օգնությանը: Եթե երեխայի մոտ հարբուխ է, ապա բարձր է հավանականությունը, որ լորձը ետ կգնա և ի հայտ կգա հազ: Բացի այդ, հարկ է հիշել, որ թարախային նշիկաբորբի կամ 37°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում նման պրոցեդուրաներն առհասարակ հակացուցված են:

4.      Գովազդվող դեղամիջոցներ

Ոչ միշտ են հեռուստացույցով գովազդվող համեղ սառնաշաքարներն ու այլ դեղամիջոցներն արդյունավետ լինում: Հարկ է հիշել, որ անգամ դեղագործը չի կարող որոշել, թե ինչ դեղամիջոց է հարկավոր երեխային այդ պահին:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/11/16/bujman-metodner/44765

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը