Երբեք մի օգտագործեք այս մթերքները, եթե հոդացավեր ունեք

Դիտումներ 470
Երբեք մի օգտագործեք այս մթերքները, եթե հոդացավեր ունեք

Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են վնասվածքները, հոդատապը, ոսկորների կոտրվածքները, ֆիբրոմիալգիան։ Հոդացավերը կարող են սաստկանալ որոշ մթերքների օգտագործման հետևանքով։

Շաքար և արագ յուրացվող ածխաջրեր։ Հարկավոր է խուսափել ռաֆինացված շաքարի օգտագործումից, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման առաջացմանը։ Հրաժարվեք թխվածքից, կոնֆետներից, շոկոլադից ու գազավորված ըմպելիքից։ Նվազեցրեք կարտոֆիլի, հացի, բրնձի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքի օգտագործումը։ Այս մթերքի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է նաև քաշի ավելացման, հետևաբար՝ հոդերի լարվածության։

 


Կարմիր միս և վերամշակված մսամթերք։ Սրանք պարունակում են որոշակի միացություններ և նիտրիտներ, որոնք վատացնում են հոդերի վիճակը։

Կաթ։ Կաթը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են բորբոքային ռեակցիաների առաջացմանը։

Եգիպտացորենի յուղ։ Այս յուղը հարուստ է օմեգա 6 ճարպաթթուներով, որոնք մասնակցում են բորբոքման գործընթացին։ Խորհուրդ է տրվում այն փոխարինել ձիթապտղի, կտավատի, գետնանուշի և դդմի յուղերով։

Գարեջուր։ Գարեջուրը նյութեր է պարունակում, որոնք վերածվում են միզաթթվի։ Մեծ քանակի դեպքում այն կուտակվում է հոդերում ու հոդատապի պատճառ դառնում։

Աղ։ Սուպերմարկետներից ձեռք բերված մթերքը մեծ քանակով աղ և այլ կոնսերվանտներ է պարունակում։ Դրանց օգտագործումը ջրի ու աղի հավասարակշռության խախտման պատճառ է դառնում, ինչն անդրադառնում է հոդերի վիճակի վրա։ Աշխատեք խուսափել նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքի օգտագործումից։

Աղբյուր ՝ https://168.am/2017/12/26/886767.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը