Երբեք այս մթերքները չսառեցնեք։ Այն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ

Դիտումներ 521
Երբեք այս մթերքները չսառեցնեք։ Այն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ

Շատերը կարծում են, որ շատ մթերք գնելու և սառեցնելու արդյունքում կկարողանան գումար խնայել։ Իրականում կան այնպիսի մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի սառեցնել։

 

1. Մեծ քանակությամբ ջուր պարունակող մրգեր ու բանջարեղեն։ Սեխը, նեխուրը, վարունգը, հազարի թերթիկներն ու նմանատիպ այլ մթերքները սառեցնելու դեպքում կկորցնեն հեղուկն ու կփչանան։

2. Կաթնամթերք ու կրեմ։ Թթվասերը, սերուցքը, յոգուրտը կամ թխվածքի կրեմը սառեցնելու դեպքում այլևս չեք կարողանա օգտագործել, քանի որ դրանք կկորցնեն իրենց համն ու կփչանան։

3. Փափուկ պանիր։ Կոշտ պանիրը կարող եք սառեցնել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք, սակայն փափուկ պանիրը կամ կաթնաշոռը պետք չէ սառցախցիկում դնել։

4. Տապակած մթերք։ Այսպիսի մթերքը սառեցնելուց հետո թարշամում ու կորցնում է ախորժելիությունը

5. Սոուսներ։ Այն սոուսները, որոնք ալյուրի միջոցով են պատրաստվում՝ սառեցնելու ընթացքում շերտավորվում ու փչանում են
6. Պատրաստի մակարոնային ուտեստներ։ Եթե սառեցնեք արդեն պատրաստված մակարոնային ուտեստն, ապա տաքացնելուց հետո այն ռետինե համ կունենա։

7. Կճեպով հավկիթ։ Եթե ցանկանում եք հավկիթները սառեցնել, ապա կոտրեք դրանք, հարեք ու սառեցրեք, սակայն երբեք մի փորձեք սառեցնել կճեպով հավկիթը։

Նյութի աղբյուրը ՝ 168.am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը