Երբևիցե ինձ հանդիպած ամենահամեղ ընկույզով տորթը. Պատրաստեք և վայելեք

Դիտումներ 297
Երբևիցե ինձ հանդիպած ամենահամեղ ընկույզով տորթը. Պատրաստեք և վայելեք

Բաղադրամասեր՝

3 բաժակ ալյուր

1 բաժակ շաքարավազ

2 ձու

100 գրամ սերուցքային կարագ

4 ճաշի գդալ մեղր

1 թեյի գդալ սոդա

1 թեյի գդալ վանիլին

Կրեմ

200 գրամ թթվասեր

200 գրամ շաքարի փոշի

Հունական ընկույզ

 

Պատրաստման եղանակ՝

 


Կարագն ու մեղրը միախառնել:

Դնել գոլորշու վրա:

Ավելացնել սոդա, 2 րոպե անց վերցնել կրակից:

Ձուն ու շաքարավազը հարել, ավելացնել մեղրի զանգվածին, ավելացնել վանիլին:

Ավելացնել ալյուր, խմորը բաժանել 8 մասի:

Գրտնակել խմորները, ավելորդ մասերը կտրել, թխել ու մանրացնել բլենդերով:

Թխել շերտերը:

Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարել:

Քսել խմորին, զարդարել բլենդերով հարած խմորով:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը