Երբ խոլեստերինի մակարդակը բարձր է. նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար:
Երբ խոլեստերինի մակարդակը բարձրանում է, օրգանիզմում նկատվում են մի խումբ ախտանշաններ.
- ախորժակի բացակայություն
- քրոնիկական հոգնածություն
- հիշողության վատացում, դեպրեսիա
- մարմնի ավելորդ զանգված
- որովայնի փքվածություն
- ցավ կրծքավանդակում, արտխփոց
- դեղին գոյացություններ մաշկին:
-
Նշանները նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը չի վնասում ձեր առողջությանը:
-
Հաշվի առեք, որ արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը սպառնում է մի շարք խնդիրների առաջացմամբ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կաթված, սրտի նոպա:
Այս գործոնները ևս կարող են մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը.
- զարկերակային ճնշման բարձրացում
- ավելորդ քաշ
- ծխախոտ
- գենետիկ նախատրամադրվածություն:
Աղբյուր ՝ https://168.am/2018/10/16/1025479.html