Երբ ուտեստը շատ է եփել, աղի կամ քաղցր է ստացվել, փչացել է։ Շատ հեշտ լուծում կա դրան, պարզաապես ․․․


1. Աղը շատ եք լցրել
Եթե ապուր կամ խաշած միս եք պատրաստում, մեջը կարտոֆիլ լցրեք. դրա օսլան կներծծի աղի մի մասը: Կամ կաթսայի մեջ մի քիչ առանց աղի արգանակ ավելացրեք: Երբեք ջուր մի ավելացրեք, այն համը կնոսրացնի:
2. Չափազանց քաղցր է
Եթե դա դեսերտ է, թթու ավելացրեք ըստ ընտրության (կիտրոնի կամ լայմի հյութ) կամ հարած սերուցք: Դրանք կվերացնեն ավելորդ քաղցրությունը, կուժեղացնեն համը և բույրը:
3. Համեմունքները չափից շատ են
Հնդիկներն ուտելիքի հետ յոգուրտ են ուտում համեմունքների դառնությունը մեղմացնելու համար: Եթե սննդում չափից շատ քարի կա, կարելի է դրան կովի կամ կոկոսի կաթով սոուս ավելացնել, դա կմեղմացնի կծվությունը:
4. Չափից շատ եփելու դեպքում
Սոուս պատրաստեք արգանակով, գինով և կանաչիով: Սոուսը եփեք մինչև խտանա: Միսը կտրտեք և լցրեք սոուսի մեջ:
Չափից շատ տապակված և խաշված բանջարեղենն էլ կտրտեք և լցրեք մակարոնի մեջ: Եթե յուրահատուկ բան եք ուզում, դրանք բլենդերով խառնեք արգանակին և ընկուզեղենին պեստո ստանալու համար, որը կարող եք պաստայի հետ կամ հացով ուտել:
