Երբ իմանանք այս մասին, անհապաղ կհրաժավեք կոկա կոլա ըմպելիքից


Եթե Կոկա-կոլայի հասցրած վնասը ձեզ չի վախեցնում այնքան, որ ընդհանրապես հրաժարվեք այս ըմպելիքից, ապա, գոնե տեղյակ եղեք, թե որ դեպքերում է այն առավել վնասակար:
1. Չի կարելի երբեք տաք Կոլա խմել: Բացի այն, որ կորցնում է իր համը և թարմացնող որակը, այլ նաև բարձր ջերմաստիճանում (մոտ 30 աստիճան) այնտեղ պարունակվող ասպարտամ շաքարի փոխարինիչը (E951) վերածվում է ֆորմալդեգիդի և մեթանոլի: Թե առաջինը և թե երկրորդը քաղցկեղածին նյութր են: Այսինքն, այս նյութերը վնասելով օրգանիզմի առողջ բջիջներին՝ դրանք դարձնում են քաղցկեղային: Իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում (կոնցերագենի բարձր պարունակություն, օրգանիզմի թուլություն և այլն) կարող է քաղցկեղ զարգանալ:
2. Չի կարելի ուտելիս սառը կոլա խմել: Եվ ընդհանրապես սառը ըմպելիքներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերակուրի հետ սառը ըմպելիք օգտագործելիս, սնունդը 20 րոպեից հեռանում է ստամոքսից՝ ընդունված մի քանի ժամվա փոխարեն և աղիքներում առաջանում է նեխման պրոցեսներ և մարսողական խնդիրներ: Բացի այդ, նորից սովածություն եք զգում: Որպես հետևանք առաջանում է շատակերություն, գիրություն, աղեստամոքսային տրակտի լարվածություն:
3. Սոված փորին Կոլա խմելը ևս շատ վտանգավոր է: Նախ, ստամոքսի պատերը պաշտպանված չեն և կոլայի վնասակար նյութերն առանց խոչնդոտի հարձակման են ենթարկվում: Երկրորդ, նույն չարագործ ասպարտամը արհեստական շաքարի փոխարինիչ է, այլ ոչ թե շաքար: Այսինքն, համային ընկալիչները արձագանքում են քաղցրին և սկսում են շաքարը մարսելու համար ծծմբական թթու և ֆերմենտներ արտադրել, որոնք ստամոքսում չկան: Կոպիտ ասած, ստամոքսը սկսում է ինքն իրեն մարսել:
