Երբ իմանաք այս մասին կսկսեք ամեն օր սեխ ուտել, սակայն զգուշացեք ․․․

Դիտումներ 666
Երբ իմանաք այս մասին կսկսեք ամեն օր սեխ ուտել, սակայն զգուշացեք ․․․

Նորից դդմազգիների ընտանիքի հրաշագործ պտուղ է, որը բաղկացած է ջրից ` 80- 94% /ըստ սորտերի տատանվում է նաև տոկոսային հարաբերությունը/, պարունակում է ազոտային նյութեր` 0.5-0.65%, բջջանյութ` 0.2- 0.35%, շաքարներ` 1.5-18% /սորտեր կան, որ շաքարի քանակը հասնում է 20%/, կարոտին, պրովիտամին А, վիտամիններ В9, С, Р, Е (100 գ քաշի հաշվարկով), կալցիում,կալիում,մագնեզիում,ֆոսֆոր, պղինձ, ցինկ, երկաթ և մեծ քանակությամբ ֆոլաթթու/որը լավացնում է արյան մակարդելիությունը/, պեկտին, ճարպեր, հանքային աղեր:


Օգտակար հատկություններ

Վաղուց ի վեր սեխը օգտագործվել է բժշկական նպատակներով: Այն խորհուրդ է տրվել նույնիսկ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա, օգտագործվել է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց, օգնում է նաև ռևմատիզմի, հոդացավերի դեպքում, օգտագործվում է որպես միզամուղ և երիկամները մաքրող միջոց, դադարեցնում է թարախային արտազատություններր: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր դեֆեկտները վերացնելու համար, ցինգայի բուժման մեջ կարող է մեծ դեր խաղալ: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն:

ԲԱՅՑ

Սեխի բուժիչ հատկությունները կախված են դրա հասունության աստիճանից: Կիսահաս սեխը կարող է վտանգավոր լինել և խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն խոց, սուր գաստրիտ:

ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է

Կերակրող մայրերին /երեխայի մոտ կարող են լուրջ մարսողական խնդիրներ առաջանալ/, շաքարախտով հիվանդներին, ստամոքսի խոց և տասներկումատնյա աղիքի խնդիրներ ունեցող հիվանդներին, աղիքային խանգարումների, հատկապես դիզենտերիայի դեպքում:

ՉԻ ԿԱՐԵԼԻ

ՉԻ կարելի սեխն ուտել սոված փորին, կաթնեղեն պարունակող սննդամթերքներից առաջ կամ հետո, ձվից հետո, ինչպես նաև չի կարելի սեխից հետո սառը ջուր խմել, և համատեղել ալկոհոլային խմիչքների հետ:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը