Երբ իմանաք այս մասին, կսկսեք ամեն առավոտ կակաո խմել
Միայն կակաոյի բույրը կարող է տանել երջանիկ մանկություն, չնայած, որ շատ հաճախ, մանուկ հասակում մեզանից շատերը հրաժարվում էին այս օգտակար և համեղ ըմպելիքից: Ընդ որում՝ այն օգտակար է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասականերին:
Ինչո՞վ է այն օգտակար.
1.Տրիպտոֆան՝ կակաոյում պարունակվող գլխավոր ամինաթթուն, որը նպաստում է ամբողջ օրգանիզմի ներդաշնակ աշխատանքին, այն նաև "երջանկության հորմոնի" սինթեզի պատասխանատուն է: Եթե ամեն առավոտ կակաո խմեք, օրվա ընթացքում շատ ավելի բարձր տրամարդություն կունենաք:
2.Տեոբրոմին՝ կակաոյի մեկ այլ բաղադրիչ, որը նույնպես պատասխանատու է մեր թարմության համար այնպես, ինչպես կոֆեինը, սակայն շատ անգամ ավելի անվնաս է:
3.Մագնեզիում՝ կակաոյում պարունակվող մագնեզիումը բարերար ազդեցություն է ունենում մեր արյունատար համակարգի վրա, կարգավորում է զարկերակային ճնշումը, որի շնորհիվ կակաոն խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին:
4.Կակաոն օգտակար է մաշկի համար՝ նպաստում է մաշկի երիտասարդության պահպանմանը:
5.Կակաոն պարունակում ճարպեր, բուսական սպիտակուցներ, ածխաջրեր, օրգանական թթուներ, օսլա, ճարպային թթուներ, որի շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել, եթե սննդակարգի եք հետևում, որպեսզի օրգանիզմում օգտակար նյութերի պակաս չլինի:
6.Երկաթ և ցինկ. այս կարևոր տարրերից կակաոյում շատ ավելի շատ է պարունակվում, քան շատ այլ մթերքներում: Ամեն օր կակաո խմելով կամ շաբաթական մեկ սալիկ դառը շոկոլադ ուտելով օրգանիզմն ամբողջությամբ կապահովվի երկաթով և ցինկով:
7.Կակաոյով կարելի է հիանալի և օգտակար դիմակ պատրաստել դեմքի համար՝ այն խառնելով ջրի կամ կաթի հետ, այնպես, որ թթվասերի խտություն ստացվի և քսել դեմքին, սա կերիտասարդացնի մաշկը:
8.Միակ վնասը, որ կարող է կակաոն հասցնել՝ ալերգիան է, այն էլ այն քիմիական նյութերի պատճառով, որոնք օգտագործվել են դրա աճեցման ընթացքում, իսկ ինքը՝ բնական կակաոն ոչ մի ալերգեն չի պարունակում: