Ելակը շատ օգտակար միրգ է, սակայն ունի մի շարք վնասակար հատկություններ ․․․

Դիտումներ 887
Ելակը շատ օգտակար միրգ է, սակայն ունի մի շարք վնասակար հատկություններ ․․․

Ելակը ոչ միշտ է օգտակար: Այն պետք է կարողանալ ոչ միայն ճիշտ ընտրել, այլև ճիշտ ուտել…

 xohanoc.am -ը ներկայացնում է՝ ելակն ինչպես ուտել, որպեսզի այն օգտակար լինի առողջության համար, ելակի օգտակարությունն ու վնասակարությունը:

Ելակի 85%-ը ջուր է

Դա մաքրված ջուր է, որն օրգանիզմը հարստացնում է շատ օգտակար նյութերով: Ելակի մոտ 7%-ը պարզ շաքարներն են: Էներգիայի հիմնական աղբյուրն ածխաջրերն են: Դրանք սահմանում են հատապտղի կալորիականությունը (մոտ 30 կկալ 100 գ.): Հասած և քաղցր հատապտուղներն ավելի շատ օգտակար ածխաջրեր են պարունակում: Ուստի ելակ կարող են օգտագործել նույնիսկ թեթև տիպի շաքարային դիաբետ ունեցողները:

 
 

Վիտամիններ

Ելակը շատ հարուստ է վիտամիններով: Դրանց մեծ մասը հեշտ է յուրացվում, իսկ А և Е վիտամինները սերմերի մեջ են:

Որպեսզի այդպիսի վիտամիններն ամբողջովին յուրացվեն, պետք է մանրակրկիտ ծամել խիտ սերմերը: Կա ևս մեկ բացասական կողմ՝ սերմերը պարունակում են նաև օրգանական թթուներ, որոնք լուծում են կալցիումը:

Օրգանական թթուներ

Ելակում պարունակվող ամենաշատ օրգանական թթուն թրթնջկաթթուն է: Միանալով կալցիումին՝ այն ձևավորում է կալցիումի օքսալատ: Ակտիվ կենսակերպ վարող մարդիկ հաճախ են հոդացավ զգում, եթե շատ են ելակ ուտում: Օստեոխոնդրոզով կամ արթրոզով տառապողները ելակի սեզոնին ավելի հաճախ են բժշկի դիմում:

 
 

Որքան ելակ ուտել

Այս հատապտղից չի կարելի հրաժարվել: Պարզապես պետք է որոշ խորհուրդների հետևել:

Միշտ ուտելուց առաջ լավ լվացեք ելակը: Այն հողի վրա է աճում, ուստի դրա մակերևույթին կարող են վնասակար նյութեր կուտակվել

Ելակը մի օգագործեք թթվասերով կամ շաքարավազով: Ելակի համար լավագույն լրացումներն են՝ կեֆիրը, անարատ կաթը, յոգուրտը կամ մածունը:

Օրգանիզմը В և С վիտամինների օրական նորմայով ապահովելու համար պետք է ուտել օրական 200-300 գ. ելակից ոչ ավել: Եթե վիտամին С-ի ավելցուկ կա օրգանիզմում, կուտակվում է լյարդում:

Ելակն իդեալական մթերք է նիհարել ցանկացողների համար՝ ցածր կալորիականության շնորհիվ: 2 բեռնաթափման օր կազմակերպեք: Մեկ օրում կարելի է ուտել 300-400 գ. հատապտղից ոչ ավել:

Ելակի պահպանման ամենաարդյուանվետ միջոցը ոչ թե մուրաբան կամ կոմպոտն են, այլ սառեցումը: Մի քիչ ելակ սառցարանը դրեք, և կկարողանաք նաև ձմռանը վայելել այս հատապտուղը:

Ելակի մասին իմացեք ամեն ինչ տեսանյութում ՝ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը