Ելակով և խտացրած կաթով պաղպաղակի բաղադրատոմս

Դիտումներ 678

Ելակով և խտացրած կաթով պաղպաղակի բաղադրատոմս

Ելակի համեղ պաղպաղակ պատրաստենք խտացրած կաթով։ Թերևս սա իմ երբևէ պատրաստած տնական պաղպաղակի ամենահեշտ և արագ բաղադրատոմսն է՝ առանց պաղպաղակ պատրաստող սարքի, առանց կրեմի, առանց ձվի, նույնիսկ հարիչի կարիք չունի։ Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել: Այս բաղադրատոմսի գեղեցկությունն այն է, որ այն ունի միայն 2 բաղադրիչ՝ թարմ ելակ և խտացրած կաթ: Բացի այդ, այս ամառային դելիկատեսը կարող եք պատրաստել ցանկացած հատապտուղներից և մրգերից ձեր ճաշակով:

 

 

Բաղադրամասեր

 

ելակ - 500 գ,

խտացրած կաթ - 200 մլ



Պատրաստման եղանակը

 

Նախ պետք է մաքրել ելակը և խառնել խտացրած կաթի հետ։

Կարող եք պատրաստել նաև սառեցված ելակով, դրա համար

ելակները լցնում ենք բլենդերի մեջ , ավելացնում ենք խտացրած կաթ և խառնում ենք, մինչև ստացվի խյուս։

 

 

Ստացված խյուսը լցնում ենք ֆորմաների մեջ և դնում ենք սառնարանում։

Մի քանի ժամ անց պաղպաղակը պատրաստ է։



Ամենաընթերցվածը