Ելակի ջեմ. Ես երեկ պատրաստեցի և հիանալի ստացվեց. Ահա պատրաստման եղանակը

Բաղադրամասեր
Թարմ ելակ – 1 կգ

Շաքարավազ – 0.5 կգ
Պեկտին – 40 գ (լուսանկարում պատկերված է)

Պատրաստման եղանակը

Վերցնել 1 կգ թարմ ելակ, լավ լվանալ, հեռացնել պոչերը:
Բլենդերի մեջ հարել ելակը 0.5 կգ շաքարավազի հետ:
Ստացված խյուսի մեջ ավելացնել 40 գ պեկտին: Նորից լավ խառնել բլենդերի մեջ:

Լցնել կաթսայի մեջ և ցածր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Խառնելով եփել ջեմը մոտ 5 րոպե: Ջեմը պատրաստ է:

Պահպանման համար ստերիլացնել բանկաները և կափարիչները: Լցնել դրանք տաք ջեմով: Թողնել, որ սառչեն սենյակային ջերմաստիճանում:
Առաջարկում ենք նաև տեսանյութով դիտել, թե ինչպես կարելի է պատրաստել ելակի ջեմ ՝
