Էջմիածնի քյուֆթայի շատ համեղ բաղադրատոմս, ստացվում է արտակարգ համեղ
Բարդությունը՝
1 կգ Տավարի միս
5 բաժակ Կաթ
2 հատ Ձու
2 հատ Սոխ
2 թեյի գդալ Աղ
2 թեյի գդալ Ալյուր
50 գրամ Կոնյակ
Ճաշակի գդալ Յուղ
Պատրաստման եղանակը՝
Շատ կարևոր է, որպեսզի միսը լինի շատ թարմ:
1.Մաքրել տավարի միսը ջիլերից, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնքան ծեծել, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում պետք է աստիճանաբար ջուր ավելացնել, որպեսզի զանգվածը էլաստիկ ստացվի: Ապա աղ անել և շարունակել ծեծել, մինչև որ միսը բաց գույնի դառնա:
2.Ստացված զանգվածը դնել մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնել։ Ավելացնել հում ձու, մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի), խառնել այդ ամբողջ զանգվածը ձեռքերով այնպես, ինչպես խմորը: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը:
3.Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցնել, տաքացնել ջուրը (չեռացնել) և աղ ավելացնել:
4.Ստացված մսային զանգվածը 4 մասի բաժանել, ձեռքերը թրջել սառը ջրով և յուրաքանչյուր մասին գունդի ձև տալ: Գնդերը դնել տաք ջրի մեջ, եռացնել և պարբերաբար վերցնել վրայի փրփուրը: Եփել միջին կրակի վրա` 25-30 րոպե: Ստուգելու համար հանել մի գունդը և կտրել: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, կտրված գունդը զգուշությամբ ետ դնել կաթսայի մեջ:
5.Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատել, վրայից կարագ դնել: Քյուֆթայի հետ սովորաբար փլավ են մատուցում կամ շիլա: