Տեսեք ինչ հիվանդություններ է բուժում վարունգը

Դիտումներ 430

Տեսեք ինչ հիվանդություններ է բուժում վարունգը

Վարունգը մեր ամենօրյա օգտագործման բանջարեղեններից է։ Այն ոչ միայն համեղ բանջարեղեն է, նաև օգտակար հատկություններ ունի։

 

Ինչպե՞ս վարունգի միջոցով նիհարել 5-7 կգ և ազատվել ավելորդ քաշից

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Inch

 

Վարունգն` իր կեղևով,  պարունակում է կալիում, C, A և K  վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեստերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի:

 

 



Վարունգը մանրաթելի և ջրի հիանալի խառնուրդ է, որը հեռու է պահում փորկապությունից և երիկամային քարերից: Վարունգի մեջ պարունակվում է մոտ 96% ջուր, որն իր որակային չափանիշներով շատ բարձր է գնահատվում սովորական ջրից: Խորհուրդ է տրվում վարունգն ուտել  կեղևով, քանի որ կեղևը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A:

Դեռ հնուց հայտնի է, որ վարունգն օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Վարունգը պարունակում է մի հորմոն, որը շատ կարևոր է բետա-բջիջների համար՝ ինսուլինի արտադրման ժամանակ: Վարունգի մեջ Glycemic-ի ցուցանիշը զրո է: Կարևոր ածխաջրերը և նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա չափվում է Glycemic-ի ցուցանիշով: Յուրաքանչյուր սննդամթերք պարունակում է տարբեր տոկոսադրույքով կարևոր սննդարար նյութեր: Ածխաջրերը բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը, սակայն վարունգի մեջ առկա ածխաջրերը հեշտ են մարսվում շաքարախտով հիվանդների կողմից: Վարունգ ուտելով՝ հավասարակշռված ենք պահում գլյուկոզայի մակարդակը:

 



Վարունգի հյութը բուժում է հիվանդ լնդերը: Մի կտոր վարունգ դրեք լեզվին և պահեք մոտավորապես 30 վայրկյան: Այդ ընթացքում ֆիտոքիմիկատները ոչնչացնում են բակտերիաները, որոնք հաճախ դառնում են բերանի տհաճ հոտի պատճառ:

 

Վարունգի հակացուցումները․ Ո՞ր դեպքում չի կարելի վարունգ ուտել

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Varungi-ha

 

Պարկեր աչքերի տակ. վստահաբար սա այն չէ, ինչ ուզում ես տեսնել առավոտյան: Վարունգի կտորներն աչքերի տակ այտուցվածության դեմ ամենահայտնի միջոցներից են: Զարմանալի չէ, քանի որ հակաօքսիդիչների առատությունն օգնում է վերականգնել մաշկը և ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից: Կտրատի՛ր վարունգը և մեկական կտոր դիր աչքերիդ փակ կոպերին: Թող 20 րոպե: 

Վարունգը օգտակար է նաև վահանաձև գեղձի համար։

 Կարող եք մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վնասված հատվածին վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի ձեր մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում:



Ամենաընթերցվածը