Դու հիմա այլևս երբեք չես նետի նարնջի կեղևը

Դիտումներ 303
Դու հիմա այլևս երբեք չես նետի նարնջի կեղևը
Որոշ մրգերի կեղև պարունակում են սննդարար և օգտակար նյութեր, ուստի արժի ամեն անգամ դրանք դեն նետելիս հիշել այդ մասին: Մասնավորապես, նարնջի կեղևը իսկական գանձ է, քանի որ այն սովորաբար աճեցնում են նվազագույն քանակությամբ պեստիցիդներով:

Մեկ միջին մեծության նարինջը պարունակում է ավելի քան 60 ֆլավոնոիդներ և 170 տարբեր ֆիտոնուտրիենտներ, որոնք օգտակար են մեր առողջության համար: Այս օրգանական միացությունները կարող են հաջողությամբ օգտագործվել մաշկը մաքրելու համար և նույնիսկ տան մաքրության ժամանակ:

Նարնջի կեղևը, Այուրվեդայի համաձայն` դառն է, և այդ դառնությունը շատ բարերար է ազդում մարդու օրգանիզմի նյութափոխանակության վրա, լավացնում է մարսողությունը, կանխում այրոցը: Սա արդյունավետ միջոց է սրտխառնոցը վերացնելու և առույգությունը բարձրացնելու համար: Նարնջի կեղևի փոշին օգնում է լուծելու լորձը շնչուղիներում, պայքարում է հազի և նույնիսկ ասթմայի դեմ:

Եթերայուղերը, որոնցով հարուստ է նարինջը, ունեն հակամանրէային և հակաբորբոքային հատկություններ: Հատկապես օգտակար է «դ-լիմոնեն» եթերայուղը, որն աջակցում է բնականոն թթվայնությանը ստամոքսում և դրական է ազդում աղիներում տեղի ունեցող պրոցեսների վրա: Լյարդը նույնպես բեռնաթափվում և մաքրվում է այս հրաշք միջոցի շնորհիվ:


Նարնջի կեղևի օգտագործումը շատ տեղին է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քանի որ եթերայուղերը չեզոքացնում են ավելորդ խոլեստերինը: Հեսպերիդին ֆլավոնոիդը, գիտնականների պնդմամբ, խոչընդոտում է օստեոպորոզի և ուղիղ աղու քաղցկեղի զարգացումը:

Նարնջի մեջ պարունակվող յուղերը օժտված են սեդատիվ ազդեցությամբ, ուստի այն համարձակ կարելի է օգտագործել հանգստացնող և թուլացնող լոգանքների և անքնության ու նյարդային հյուծման ժամանակ ինհալացիաների դեպքում:

Նարնջի կեղևը բնական գեղեցկության հիանալի օգնական է

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա նարնջի կեղևը հաջող կանխարգելիչ միջոց է: Կեղևով ապլիկացիաները մաշկը դարձնում են նուրբ ու հարթ, ավելի բալանսավորված և նվազեցնում են յուղոտությունը: Նարնջի կեղևի մասնիկները բնական սկրաբ են, որոնք հեշտորեն շերտազատում են մաշկի բոլոր ոչ պետքական մասնիկներւը և նույնիսկ պզուկները:

Հակաբորբոքային, հակասնկային ազդեցության շնորհիվ կեղևը լավ հաղթահարում է ցանի խնդիրը, ապաքինում փոքր վերքերը:

Բնակարանը հաճելի ցիտրուսային բույրերով հագեցնելու համար բավական է ջրի մեջ մի փոքր եռացնել կեղևը, և եթերայուղերը բնակարանը կլցնեն զգլխիչ բույրով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը