Դրախտային տորթ հատուկ քաղցրակերների համար. Խոհարարների կողմից գնահատված բաղադրատոմս


Բաղադրամասեր ՝
Խմորի համար`
1 բաժակ թթվասեր,
1 բաժակ շաքարավազ,
30 գ. կարագ,
3 բաժակ ալյուր
կրեմի համար`
250 գ. կարագ,
1 ճաշի գդալ շաքարավազ,
կես տուփ խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնել 1 բաժակ թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, 30 գ. կարագ, ամբողջը լավ խառնել, ավելացնել 3 բաժակ ալյուր և պինդ խմոր հունցել: Ստացված խմորը բաժանել 4 կամ 6 մասի, յուրաքանչյուր մասից կլորավուն շերտ գրտնակել:
Եփել շերտերը թավայի մեջ, առանց թավան ճարպի շերտով պատելու, խմորաշերտերը եփելիս շրջել. որպեսզի երկու կողմից հավասարաչափ եփվի: Այնուհետև սառեցնել, պատել կրեմի շերտով, ցանել փշուրներ և դնել որևէ սառը տեղ:
Խորհուրդ է տրվում, որ ալյուրը զանգվածի մեջ լցնելուց առաջ ավելացնել քացախի մեջ հագեցրած 1 թեյի գդալ սոդա:
