Դիմամկանունքի կծկումների (тик) առաջացման պատճառներն ու ինչպես կարելի է խուսափել այդ խնդրից: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 409
Դիմամկանունքի կծկումների (тик) առաջացման պատճառներն ու ինչպես կարելի է խուսափել այդ խնդրից: Գրում է med.tert.am-ը

Դիմամկանունքի կծկումը (тик) տհաճ խնդիր է, որը ծանոթ է բոլորին, սակայն ակնաբույժբերը բացատրել են, թե ինչու այն առաջանում և ինչպես կարելի է խուսափել դրանից:

Հարկ է հիշել, որ եթե այս խնդիրը հազվադեպ է առաջանում, ապա այն առողջական լուրջ խնդրի ախտանշան չէ: Նման կծկումները կարող են պայմանավորված լինել սթրեսով, օրվա ռեժիմի խախտումով, ինչպես նաև կոֆեինի, ալկոհոլի կամ ծխախոտի չարաշահումով:

Բացի այդ, համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է դառնալ աչքերի չորության պատճառ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դիմամկանունքի կծկումների առաջացման: Նման կծկումների առաջացման վրա կարող են ազդել նաև որոշ դեղամիջոցները (օրինակ՝ որոշ հակահիստամինային կամ հակադեպրեսանտային ազդեցությամբ օժտված դեղամիջոցները):


Այս տհաճ ջղաձգումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս գտնել խնդրի առաջացման պատճառը: Բացի այդ, հարկավոր է հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առջև, շատ հանգստանալ, հետևել օրվա ռեժիմին, օգտագործել աչքերի համար նախատեսված կաթիլներ և կատարել հատուկ վարժություններ (աչքերի ու տեսողության համար):

Սակայն եթե նման ջղաձգումները կրկնվում են շաբաթական մի քանի անգամ, ապա հարկավոր է անպայման դիմել ակնաբույժին, քանի որ այդ դեպքում դրանք կարող են վկայել բորբոքումների և առողջական լուրջ խնդիրների մասին:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը