Դիմակներ աչքերի տակի կապտուկների դեմ

Դիտումներ 422

Դիմակներ աչքերի տակի կապտուկների դեմ

Աչքերի տակի կապտուկները հնարավոր է երիկամային հիվանդությունների հետևանք լինեն: Սակայն եթե առողջությունը նորմալ է, իսկ դրանք անքուն գիշերվա ու հոգնածության արդյունք են, թարմ տեսքը կօգնեն վերականգնել դիմակները, որոնք հեշտությամբ կարող եք տանը պատրաստել:

Կարտոֆիլով դիմակ

Քերեք կարտոֆիլն ու խառնեք հավասար քանակությամբ վարսակի ալյուրի հետ (1-ական ճաշի գդալ): Խառնուրդին մի քիչ կաթ ավելացրեք, ստացված դիմակը քսեք աչքերի տակ: Թողեք 15-20 րոպե, լվացեք սառը ջրով:



Վարունգով դիմակ

Քերեք վարունգը, մանր կտրատեք մաղադանոսը, խառնեք: Ստացվածին նույն քանակությամբ թթվասեր ավելացրեք: Բաղադրիչների հարաբերակցությունը 1:1:1 պետք է լինի (յուրաքանչյուրից 1ճաշի գդալ): Խառնեք բաղադրիչները, ստացված խյուսը քսեք աչքերին, թողեք 15-20 րոպե, լվացեք սառը ջրով:

Վարունգով դիմակի արագ տարբերակ: Պարզապես օղակաձև կտրատեք վարունգը, օղակները 20-25 րոպեով դրեք աչքերի տակ:

Թեյով ու կաթնաշոռով դիմակ

Գդալով տրորեք կաթնաշոռը, քսեք աչքերի տակ, թողեք 15-20 րոպե: Դիմակը մաքրեք սառը թեյի մեջ թաթախված տամպոնով:

Դիմակի արագ տարբերակը: Եթե ձեռքի տակ կաթնաշոռ չունեք ու ժամանակն էլ քիչ է, պարզապես աչքերի տակ դրեք սառած թեյի փաթեթիկները:



Մաղադանոսով դիմակ

Մանր կտրատեք մաղադանոսի տերևները, խառնեք 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռի հետ: Մի քիչ կաթ ավելացրեք (կաթնաշոռի ու կաթի փոխարեն կարող եք թթվասեր օգտագործել): Ստացված խառնուրդը քսեք աչքերի շուրջ մուգ տեղերին: 15-20 րոպե հետո լվացեք սառը ջրով կամ թույլ բացված սառը թեյով:

Ընկույզով դիմակ

Սրճաղացով աղացեք ընկույզը մինչև ալյուրի նման զանգված ստացվելը: Ստացված ալյուրի 2 թեյի գդալը խառնեք 1 ճաշի գդալ հալած բուսական յուղի հետ: 2-3 կաթիլ կիտրոնի կամ նռան հյութ ավելացրեք, խառնեք: Ստացված զանգվածը քսեք աչքերին 15-20 րոպե: Լվացեք սառը ջրով:



Ամենաընթերցվածը