Դիետոլոգները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք կարելի է ուտել նաև երեկոյան


Մի խումբ դիետոլոգներ ցածր կալորիականություն ունեցող մթերքների ցանկ են հրապարակել և նշել են, որ դրանք կարելի է ուտել նաև երեկոյան 18:00-ից հետո և չգիրանալ:
Շարքում առաջինը ծաղկակաղամբն է: Այն կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի՝ չմտածելով կազմվածքը վտանգելու մասին:
Աղիները մաքրող և նիհարեցնող հատկություն ունի կանաչ խնձորը, որը օգտակար է ուտել մանավանդ երեկոյան՝ օրվա ընթացքում կերածը լավ մարսելու համար:
Գազարը ոչ միայն չի գիրացնում, այլև օգտակար է տեսողության համար: Այս բանջարեղենը խորհուրդ է տրվում օգտագործել ամենատարբեր ճաշատեսակներ պատրաստելիս:
Օգտակար է նաև կծու կարմիր պղպեղը, բայց ՝ քիչ չափաբաժնով: Ինչ վերաբերում է վարունգին, ապա այն կարելի է ուտել՝ որքան ուզում եք:
