Դիետիկ, համեղ և գեղեցիկ պիցցա
Դիտումներ 316
Համեղ դիետիկ պիցցա պատրաստելու համար հարկավոր է ՝
Բաղադրիչներ
200 գ շամպինիոնին ՝
0,5 կգ կանթնաշոռ (անյուղ),
50-100 գ պանիր,
250 գ լոլիիկ,
3 հատ ձու (միայն սպիտակուցը),
ռեհանը, սամիթը, աղը և համեմունքները ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թավան պատել ձիթայուղով, այնուհետև մեջը շարել շրջանաձև կտրատված լոլիկը, աղ և պղպեղ ցանել, ավելացնել համեմունքներ և մանր կտրատված ռեհանը:
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Խառնել կաթնաշոռը, պանիրը և սպիտակուցը:
Վրան լցնել կաթնաշոռային զանգվածը, հարթեցնել:
Վրան շարել բարակ շերտատված շամպինիոնը:
Վրան շաղ տալ ռեհանը, սամիթը և պղպեղը:
Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 20-25 րոպե:
Ամենաընթերցվածը