Դիետիկ ապուր, որը ավելի համեղ է քան սպասը․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 449

Դիետիկ ապուր, որը ավելի համեղ է քան սպասը․ Ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 50 գ չորթանին՝

  • 1/2 ձու,

  • 40 գ ցորենի ձավար,

  • 10 գ ալյուր,

  • 20 գ գլուխ սոխ,

  • 6 գ դաղձ կամ համեմ,

  • աղը՝ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը

  • Չորթանը մանրացնել և մի գիշեր սառը ջրում թրջոց դնել: Հաջորդ օրը դանդաղ տրորելով, չորթանը բաց անել գոլ ջրով, որպեսզի միատեսակ զանգված ստացվի (100 գ չորթանին՝ 1 լիտր գոլ ջուր):

  • Կաթսայում ձուն ու ալյուրը լավ հարել, դրա մեջ լցնել թանը, դնել մարմանդ կրակին, անընդհատ խառելով՝ հասցնել միչև եռման:

  • Դրանից հետո ապուրի մեջ լցնել սոխառած, եփած ցորենի ձավար, դաղձ կամ համեմ, լավ խառնել և մեկ անգամ էլ եռացնել:



Ամենաընթերցվածը