Դիետիկ և համեղ վարունգով աղցան․ Արագ և հեշտ բաղադրատոմս

Դիտումներ 393
Դիետիկ և համեղ վարունգով աղցան․ Արագ և հեշտ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • վարունգ - 300 գր,

  • եգիպտացորեն - 200 գր,

  • հազարի թերթեր - 1 կապ,

  • կաղամբ - 150 գր,

  • բուսայուղ - 5 ճ/գդ,

  • աղ - ըստ ճաշակի

Վարունգով դիետիկ, թեթև և շատ համեղ աղցանի բաղադրատոմս


Պատրաստման եղանակը

  • Վարունգն ու կաղամբը կտրատում ենք: Գեղեցիկ կստացվի, որ վարունգը ձողիկներով կտրատենք:

  • Հազարի թերթերը լվանում ենք, չորացնում և բավական խոշոր կտորներով կտրատում (կարող ենք ձեռքերով մանրացնել)։

  • Վարունգը, կաղամբը, հազարի թերթերը և եգիպտացորենը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղ ենք անում և խառնում։

Վարունգով դիետիկ, թեթև և շատ համեղ աղցանի բաղադրատոմս

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը