Դեղձի զարմանահրաշ հատկությունները. Իմանալով սա կսկսեք ամեն օր դեղձ ուտել

Դիտումներ 417
Դեղձի զարմանահրաշ հատկությունները. Իմանալով սա կսկսեք ամեն օր դեղձ ուտել

Առողջության բարելավման և պահպանման լավագույն միջոցներից են մրգերը: Դեղձն այն միրգն է, որը հարուստ է առողջարար հատկություններով: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր դեղձի մասին, որոնք արժե իմանալ: Դեղձն առաջին անգամ աճեցվել է Չինաստանում և խորհրդանշել է  անմահություն, հաջողություն և ընկերություն: Այն պատկանում է Ռոզասեա ընտանիքին և շատ նման է նուշին

Դեղձը ոչ միայն շատ համեղ է և հաճելի բույր ունի, այլև շատ սննդարար է և բուժիչ: Դեղձը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր սրտի հետ կապված հիվանդություններ կամ անեմիա ունեն:

Ապացուցվել է, որ դեղձը խթանում է աճը և ամրապնդում է իմունիտետը:

 


Դեղձի բուժիչ հատկությունները առաջին հերթին բացատրվում են նրանով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիումի աղ և երկաթ: Ինչպես հայտնի է կալիումը պատասխանատու է օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար և դրա անբարար լինելը կարող է հանգեցնել սրտի աշխատանքի և նյարդային ուղիներիի անցանելիության խանգարման:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղձի մեջ կալիումի աղերը 15%-ով ավելի շատ են, քան ծիրանի մեջ, իսկ երկաթը՝ ավելի քան երկու անգամ: Կենսաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղձի 100 գրամում պարունակվում է այնքան երկաթ, որքան որ 500 գրամ տավարի լյարդում: Այդ իսկ պատճառով դեղձը խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր տառապում են սրտի հիվանդություններով կամ անեմիայով: Դեղձի սիրահարները կարող են չանհանգստանալ գերդոզավորումից: Բնությունը հոգ կտանի այն մասին, որ հավելյալ կալիումը մեզի հետ դուրս գա:

Ապացուցված է, որ երեխաների աճը խթանում է դրա մեջ առկա կարոտինը: Բացի այդ, դեղձի մեջ առկա են բազմաթիվ վիտամիններ՝ B1, B2, B3 և C: Դեղձի մեջ կա 11% ածխաջուր՝ հիմնականում շաքար: Ուստի միրգը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով:

Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Ահա այն հատկությունները, որի մասին նշում էինք ՝ 

Աչքերի առողջության ու տեսողության համար – Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Այն  նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:
Բետա-կարոտինը նաև սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:

Մաշկի առողջության համար – Ինչպես արդեն նշվեց, դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C  է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից վնասվելուց:  Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել  մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:

Պահպանում է մարմնի առողջ քաշը – Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

Կանխարգելում է քաղցկեղը – Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք  կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:

Կանոնավորում է խոլեստերինի բարձր մակարդակը - Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:

Սրտանոթային համակարգի առողջության համար - Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի  համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:

Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:

Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:

 

 

Արյան ճնշման կարգավորման համար - Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:

Սպիտակարյունության դեմ - Արյան մեջ երկաթի ցածր պարունակություն ունեցողների համար չափազանց օգտակար են երկաթ պարունակող սննդամթերքները, ինչպիսին դեղձն է: Երկաթն օգնում է հեմոգլոբինի արտադրությանը, այսպիսով կանխարգելելով սպիտակարյունությունը: Դեղձը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, ինչը նպաստում է օրգաիզմում երկաթի ավելի հեշտ ճեղքմանը:                                        

Նվազեցնում է բորբոքումները - Դեղձը հրաշալի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակամիկրոբային միջոց է: Ռևմատիկ հիվանդություներ ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր դեղձ օգտագործել: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը