Դեղձի կորիզի յուղը շատ օգտակար միջոց է, որը կարող է երիտասարդացնել մաշկը

Դիտումներ 2631
Դեղձի կորիզի յուղը շատ օգտակար միջոց է, որը կարող է երիտասարդացնել մաշկը

Այս յուղը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես գարնանը, քանի որ այն վերականգնում է դեմքի մաշկի առաձգականությունը, սնուցում եւ թարմացնում է մաշկը: Հայտնի է նաեւ իր երիտասարդացնող հատկությամբ: Օգտակար է չոր մաշկի դեպքում, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, այն նույնիսկ օգտագործում են երեխաների մաշկի խնամքի դեպքում: 

Դեղձի յուղը հարուստ է կիսահագեցած թթուներով և А, В2, В15, С, РР վիտամիններով, որոնք հիանալիորեն փափկեցնում են մաշկը՝ դարձնելով այն առաձգական, թարմ և հարթ։ Դեղձի յուղը կանխարգելում է վաղաժամ կնճիռների առաջացումն ու թեթևակիորեն հարթում արդեն եղածները։ Խորհուրդ է տրվում օգտագործել թառամող և չոր մաշկի դեպքում։


Դեղձի կորիզի յուղը համարվում է ուժեղ հակաօքսիդանտ , պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար ազդեցությունից և ազատ ռադիկալներից:

Վիտամին A -ն սնուցում է մաշկը բջջային մակարդակով :Վիտամին E - ն հարթում է մանր կնճիռները և բացառում է նոր կնճիռների առաջացումը, ֆոսֆոլիպիդներն ուժեղացնում են մազանոթների պատերն ու հիանալի խոնավեցնում են մաշկը:

Միներալները, որոնք պարունակվում են մեծ քանակությամբ դեղձի կորիզի յուղի մեջ, բարձրացնում են մաշկի դիմադրողականությունը, վերականգնում մաշկի գույնն ու բարելավում դերմայի կառուցվածքը :

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը