Դեղերի «սև ցուցակ»


Ֆրանսիական Prescrire գիտական պարբերականը հրապարակել է դեղերի ցուցակ, որից պետք է խուսափել 2017 թվականին: Այս դեղերը կարող են ավելի շատ վտանգ, քան օգուտ տալ (կապված կողմնակի ազդեցությունների հետ): Այս ցուցակն, ըստ հեղինակների, անհրաժեշտ է առողջապահության մասնագետներին ու հիվանդներին բարձր որակի դեղեր ընտրելու համար, գրում է L!fe-ը:
Պարբերականը այսպիսի «սև ցուցակներ» հրապարակում է 2010 թվականից: Նորացված տարբերակում նշված է 91 դեղ: Ցուցակը 13 հիմնական խմբերի է բաժանված՝ ուռուցքաբանություն, մաշկաբանություն, սրտաբանություն և այլն:
Prescrire գիտական պարբերականի ներկայացրած «սև ցուցակի» դեղերը.
- Ֆենիլեֆրին (Фенилэфрин, Phenylephrine)- հակաայտուցային, անոթները նեղացնող միջոց
- Դենոսումաբ (Деносумаб, Denosumab)- օստեոպորոզի բուժման համար
- Ագոմելատին (Агомелатин, Agomelatine)- հակադեպրեսանտ
- Նատալիզումաբ (Натализумаб, Natalizumab)- ցրված սկլերոզի բուժման համար
- Ցիկլոսպորին (Циклоспорин, Ciclosporin)- իմունոդեպրեսանտ
- Մոքսիֆլոքսացին (Моксифлоксацин, Moxifloxacin)- հակաբակտերիալ պրեպարատ
- Դրոպերիդոլ (Дроперидо́л, Droperidolum)- հանգստացնող
- Պրոմետազին (Прометазин, Promethazine)- հակաալերգիկ միջոց
- Տրիմետազիդին (Триметазидин,Trimetazidine)- թթվածնային քաղցի (հիպոկսիա) դեմ
- Դրոնեդարոն (Дронедарон, Dronedarone)- առիթմիան բուժելու համար
- Ինվոկանա, կանագլիֆլոզին (Инвокана, Канаглифлозин) / Invokana (canagliflozin)- շաքարային դիաբետի բուժման համար
- Օռլիստատ (Орлистат, Orlistat)- ճարպակալման դեմ
- Յոնդելիս (Йонделис, YONDELIS)- փափուկ հյուսվածքների սարկոմայի (չարորակ ուռուցք) թերապիայի համար
- Բրոմգեկսին (Бромгекси́н, Bromhexinum)- հազի դեղ
- Ամբրոկսոլ (Амброксо́л, Ambroxolum, Ambroxol)- հազի դեղ
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=13444&l=am
