Դեն մի նետեք եգիպտացորենի մազիկները. Այն ձեզ անհավանական կերպով կօգնի մի շարք առողջական հարցերում


Շատերը դեն են նետում եգիպտացորենի մազիկները, որովհետև չգիտեն, որ դրանք շատ կիրառություններ ունեն, շատ օգտակար են: Եգիտպացորենի մազմզուկներից կարելի է պատրաստել թեյ, որը հրաշալի միջոց է նիհարել ցանկացողների համար:
Եգիպտացորենի մազիկները մեծ քանակությամբ պանտոտենաթթուներ են պարունակում, որոնք ակտիվացնում են լիպոլիզ կոչվող գործընթացը, որն արագացնում է նիհարելու պրոցեսը: Թեփուկներից պատրաստված թեյը նվազեցնում է ախորժակը, կանխարգելում է արյան մեջ շաքարի հանկարծակի բարձրացումը, խթանում է ճարպերի այրման գործընթացը և մեզի միջոցով դուրս է բերում ավելորդ ճարպերը:
Հյութի ընդունման օրական չափաբաժինը՝
• 1 թ/գ մանրացրած թեփուկներ
• 250 մլ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Թեփուկների վրա եռացրած ջուր լցրեք, ծածկեք և թողեք թրմվի 15 րոպե: Ապա խառնուրդը քամեք և սառեցրեք: Օրական 1/3 ճաշի գդալի չափով խմեք այս խառնուրդից ուտելուց 20 րոպե առաջ: Բուժման կուրսը 10-14 օր է, որից հետո 1 շաբաթ դադար տվեք, ապա նորից սկսեք խմել 7օր: Անպայման կնկատեք տարբերությունը: Եգիպտացորենի մազիկներն ունեն միզամուղ ազդեցություն:
Ունի նաև բուժիչ ազդեցություն` օգնում է սրտի և լյարդի հիվանդություն ունեցողներին:
Բացի այդ ունի նաև միզամուղ հատկություն. օգտակար է բարձր ճնշում ունեցողների և երիկամային խնդիրներ ունեցողների համար:
Օգուտ ստանալու համար եգիպտացորենի մազիկները չի կարելի օգտագործել՝ ինչպես կա:
Ջուր եռացրեք, ավելացրեք եգիտացորենի մազիկները, օգտագործեք տաք կամ սառը: Համը լավացնելու համար կարելի է կիտրոնի հյութ ավելացնել:
Եգիպտացորենի մազիկները լցրեք ջրով լի ապակե տարայի մեջ և օրվա ընթացքում պահեք արևի ուղիղ լույսի տակ: Երեկոյան մեղր և ջուր ավելացրեք:
Օգտագործեք միայն օրգանական ճանապարհով աճեցված մազիկները, ոչ թե թունաքիմիկատներով:
Ծանուցում՝ Խորհուրդ չի տվում չափից շատ եգիպտացորենի մազիկներ օգտագործել: Նախքան օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ, հղիության դեպքում դրանք կարող են վիժման հանգեցնել:
Ուշադրությո՛ւն: Օօգտագործելուց առաջ չափազանց կարևոր է բժշկի հետ խորհրդակցելը:
