Դեմքի կնճիռներից ազատվելու համար պետք չէ ունենալ շատ գումար։ Այս բնական յուղերը կօգնեն Ձեզ մատչելի եղանակով լուծել այդ խնդիրը։

Դիտումներ 252
Դեմքի կնճիռներից ազատվելու համար պետք չէ ունենալ շատ գումար։ Այս բնական յուղերը կօգնեն Ձեզ մատչելի եղանակով լուծել այդ խնդիրը։

Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետեւանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արեւից աչքերը կկոցելը: 

1. Գերչակի յուղ։ Ամենաարդյունավետ և հասանելի միջոցներից մեկը գերչակի յուղն է։ Բոլոր դեղատներում ազատ վաճառվող այս յուղը հրաշալի հատկություններ ունի։ Այն 90 տոկոսով բաղկացած է թթվից, որը պայքարում է միմիկայի հետևանքով առաջացող կնճիռների դեմ, սնում է դեմքի չոր մաշկը։ Պարբերաբար օգտագործման արդյունքը նկատելի է արդեն մեկ ամիս անց։

2.Ժոժոբայի յուղ։ Այս միջոցը կարող է պայքարել նույնիսկ ձևավորված կնճիռների դեմ և հատկապես արդյունավետ կլինի մեծ և շատ չոր մաշկի դեպքում։ Վիտամին E-ի պարունակության շնորհիվ ժոժոբայի յուղը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, իսկ ամինաթթուները նպաստում են մաշկի էլաստիկությանը։

3. Կակաոյի յուղ։ Այս յուղը մաշկի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում։ Դրանք կանխարգելում են կնճիռների առաջացումը։

4. Խաղողի կորիզի յուղ։ Խաղողի կորիզի մեջ կենտրոնացած են նրա բոլոր դրական հատկանիշները։ Այն հակաօքսիդանտ հատկություն ունի, սնուցում է մաշկը, խոչընդոտում կնճիռների առաջացմանը։

5. Կոկոսի յուղ։ Այս յուղը մաշկը կապահովի անհրաժեշտ պաշտպանությամբ, լավացնում է մաշկի հետ կապված գործընթացները։ Այն ապահովում է խոնավության անհրաժեշտ մակարդակ։


Եթե ձեր մաշկը չոր է, մի մոռացեք գիշերային քսուքների մասին: Նաև մի մոռացեք շաբաթը 1-2 անգամ դեմքին խոնավացնող, սնուցող դիմակներ դնել: Ինչպիսի դիմակներ էլ պատրաստելու լինեք, հիշեք՝ չոր մաշկի համար օգտագործում են ձվի դեղնուցը, իսկ ճարպոտ մաշկի համար՝ սպիտակուցը:
Երբ քայլում եք, ոտքերին մի նայեք, ուսերը հետ տարեք, մեջքը միշտ ուղիղ պահեք. ուղիղ ողնաշարը կանխում է կրկնակզակի և պարանոցի կնճիռների առաջացումը:

Սնուցող դիմակներ՝ տնային պայմաններում

Ծակոտիները նեղացնող, ձվի սպիտակուցը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութը, 1 թեյի գդալ մեղրը և մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթը խառնել: Դեմքը լվանալ, չորացնել, քսել դիմակը: 20 րոպեից լվացվել տաք ջրով: Ընթացքում կարող եք մի քանի անգամ նոր շերտ քսել դեմքին, երբ տեսնեք, որ նախորդն արդեն չորացել է: Այս դիմակը նեղացնում է ծակոտիները, առաձգական դարձնում մաշկը, լավացնում գույնը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը